Ռազմագիտության դասին ինչ վարժություններ են իրականացրել երեխաները, որ հնչել է կրակոց (տեսանյութ)
ПравоArmLur.am-ին հայտնի է դարձել, թե Երևանի որ դպրոցից է երեխան հրազենային վնասվածքով տեղափոխվել հիվանդանոց:
ArmLur.am-ին հասած տեղեկությունների՝ դեպքը եղել է Դավիթաշենի վարչական շրջանի 93 դպրոցում: Մասնավորապես ArmLur.am-ին հասած լուրերի՝ ռազմագիտության դասի ժամանակ տղաները նախազորակոչային վարժություն են իրականացրել, որի ժամանակ պատահական գործարանային օդամղիչ ատրճանակից կրակոց է հնչել ու կպել է աշակերտներից մեկին:
SHAMSHYAN.comը գրել էր, որ հոկտեմբերի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժնում և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի դպրոցներից մեկից հրազենային վնասվածքով Երևանի պոլիկլինիկաներից մեկում բուժօգնության է դիմել մի աշակերտ, ով ռազմագիտության դասարանում օդամղիչ հրացանից արձակված գնդակից ստացել է մարմնական վնասվածք։
Մանրամասները՝ տեսանյութում։