Յամալի համար մեզ 250 միլիոն եվրո առաջարկեցին, բայց ես ասացի ոչ. «Բարսելոնայի» նախագահ
Спорт«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է կատալոնական ակումբի տրանսֆերային քաղաքականության մասին։
«Մենք գիտենք, թե ինչպես է պետք վաճառել, եթե ինչ-որ մեկը ցանկանում է գնել մեր խաղացողներին, պետք է լավ առաջարկ կատարի։ Բայց մենք ցանկանում ենք, որ նրանք, ովքեր խաղում են «Բարսելոնայում», հարգեն ակումբին և միմյանց: Ակումբին առաջարկեցին վաճառել Յամալին 250 միլիոն եվրոյով, սակայն ես ասացի ոչ,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Sport.es-ը:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ ՊՍԺ-ն «կապտանռնագույններին» Յամալի համար 250 միլիոն եվրո է առաջարկել։ Transfermarkt-ը 17-ամյա խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 150 միլիոն եվրո։