Արսենյանի ադրբեջանամետ քայլը
ПолитикаՀայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններն ավանդաբար ընդունելություններ են կազմակերպում Անկախության տոնի կապակցությամբ։ Եվ ավանդաբար էլ այդ ընդունելությունները տեղի են ունենում Անկախության տոնից՝ սեպտեմբերի 21-ից մի քանի օր առաջ կամ հետ՝ կախված կոնկրետ դեսպանության նախընտրությունից։
Պատգամավորի մանդատից զրկված և Ռուսաստան գործուղված Գուրգեն Արսենյանը, թերևս, որոշել է ՀՀ Անկախության տոնի ընդունելությունը կազմակերպել հոկտեմբերի 18-ին։ Հրավերների մեջ նշված է այդ օրը և պատճառը՝ «Հայաստանի Հանրապետության անկախության տոնի նշումը»:
Հոկտեմբերի 18-ը Ադրբեջանի տոնացույցով համարվում է «Ադրբեջանի անկախության օր», պաշտոնապես տոն է թշնամի երկրում։ Եվ սեփական երկրի Անկախության տոնը թշնամու տոնական օրը նշելը ոչ այլ ինչ է, քան անարգանք Հայաստանի Հանրապետության հանդեպ։
Արսենյանն ու տարատեսակ արսենյաններ իրենց ադրբեջանաֆիլ դրսևորումներում, թերևս, որոշել են գերազանցել ՔՊ պարագլուխ Նիկոլ Փաշինյանին, ընդհուպ աղավաղելով սեփական երկրի պատմությունը, անկախությունն ու ինքնագնահատականը։
Անի Մանուկյան