«Ապագան ինքնավար է». Tesla-ն ներկայացրել է ինքնավար տաքսի, նոր սերնդի ռոբոտ օգնական (լուսանկարներ)
Видео2024 թվականի հոկտեմբերի 11-ին ամերիկյան Tesla ընկերությունը՝ Իլոն Մասկի գլխավորությամբ, ներկայացրել է մի քանի նոր արտադրանք։ Շնորհանդեսի հիմնական կարգախոսը հետևյալն էր «Ապագան ինքնավար է»։
Tesla-ն ներկայացրել է Robovаn-ը. այն ինքնավար մեքենա է մարդկանց խմբերի կամ ապրանքների տեղափոխման համար, գրում է The Guardian-ը:
Մեքենան կարող է օգտագործվել տարբեր ոլորտներում՝ հասարակական տրանսպորտից մինչև շինարարություն:
Tesla-ի մյուս նորույթը ռոբոտաքսին է. Cybercab-ը կարող է վարձակալվել երթևեկության, անձնական բիզնեսի և այլ դեպքերի համար։
Ռոբոտաքսին հատուկ նախագծված ինքնավար մեքենա է, որը չունի ղեկ կամ ոտնակ: Ֆուտուրիստական դիզայնն առանձնանում է դեպի վեր բացվող դռներով և խցիկով, որը տեղավորում է ընդամենը երկու ուղևոր:
Մեքենան լիցքավորվելու է ինդուկտիվ՝ առանց ցանցին միանալու անհրաժեշտության։ Մասկը հայտարարել է, որ ինքնավար մեքենաները 10-20 անգամ ավելի անվտանգ կլինեն, քան մեքենաները, որոնք վարում են մարդիկ: Cybercab-ի արտադրությունը կսկսի մինչև 2026 թվականը: Մեքենաները շուկայում կհայտնվեն 2027 թվականից ոչ շուտ։
Գործարարն այն համեմատել է վերելակի հետ, որն աշխատում է «սեղմեք կոճակը և մոռացեք դրա մասին» սկզբունքով:
«Մենք ցանկանում էինք փոխել ճանապարհների տեսքը։ Ապագան պետք է նման լինի ապագային»,- ասել է միլիարդատերը։
Բացի այդ, Իլոն Մասկը ցուցադրել է նոր սերնդի Optimus ռոբոտը, որը կարժենա 20,000-30,000 դոլար: Այն ի վիճակի է կատարել տարբեր առօրյա առաջադրանքներ՝ նոր հնարավորություններ ստեղծելով առօրյա կյանքում ռոբոտաշինության կիրառման համար։