Ատլանտյան օվկիանոսում հայտնաբերել են սառցարանից կառչած տղամարդուն, որին «Միլթոն» փոթորիկը քշել-տարել էր բաց օվկիանոս (տեսանյութ)
ВидеоԱտլանտյան օվկիանոսում փրկել են տղամարդուն, որին հզոր «Միլթոն» փոթորիկը քշել-տարել էր բաց օվկիանոս: Նրա ձկնորսական նավը խորտակվել է. ջրի մակերևույթին է մնացել միայն փոքր սառցարանը, որին կառչելու շնորհիվ էլ տղամարդը ողջ է մնացել մինչև փրկարարների գալը:
Ինչպես գրում է The Guardian-ը, ձկնորսի նավը փչացել է նախքան փոթորկի հարվածը: Տղամարդը կորցրել է առափնյա պահպանության հետ կապը։ Փոթորկի հանդարտվելուց հետո նրան գտել են Ֆլորիդայի ափից 48 կմ հեռավորության վրա, որտեղ նա կառչած էր սառցարանից:
«Այս մարդը վերապրել է սցենար, որը մղձավանջային է նույնիսկ ամենափորձառու ծովագնացների համար», - ասել է առափնյա պահպանության աշխատակից Դանա Գրեդին: