Ո՞վ է հաջորդը պաշտոնանկությունների շքերթում
ПолитикаԱրդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկությունից հետո կրկին սրվել են խոսակցությունները, թե Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ազատվել անվստահելի տարրերից՝ հնարավոր ֆորս-մաժորներից խուսափելու, իրեն հավատարիմ անձանց նշանակելու համար։
Որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանն էլ լքելու է իր պաշտոնը կամավոր-հարկադիր կարգով, ոչ ոք ՔՊ-ում չի էլ կասկածում։ Բայց Անդրեասյանը միակը չէ պաշտոնանկությունների հերթում։
Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը ևս պաշտոնանկ կարվեն։ Եթե Աբազյանի դեպքում Փաշինյանն արդեն կողմնորոշվել է ԱԱԾ նոր պետի հարցում, նշանակելու են ԱԱԾ պետի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին, ապա Արգիշտի Քյարամյանի դեպքում դեռ թեկնածու չեն գտել։ Բայց Քյարամյանի պաշտոնանկությամբ խիստ շահագրգիռ են Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ու գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, որոնք ամեն ինչ արել են Քյարամյանին գծերից գցելու համար։
Էմմա Աբագյան