Ուսանողները ևս պատրաստվում են դիմել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին
ПолитикаԱնկախ ամեն ինչից ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մշտապես ամուր կանգնած է լինելու իր համախոհների կողքին: Նրա տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ հանդիպումներն ու քննարկումները ևս մեկ ապացույցն էին այն բանի, որ հասարակական-քաղաքական գործչի գործունեությունը կարևոր է ու պահանջված:
Սրանք սոսկ խոսքեր չեն, այլ իրականացված գործերի մի ողջ շարք, որը թվարկելու համար երկար ժամանակ կպահանջվի:
Օրերս, ուսանողները ևս դիմել են Բարգավաճ Հայաստանի երկտասարդական թևին և իրենց մտահոգություններն են հայտնել ուսումնական տարվա մեկնարկի առիթով: Ուսանողների մեծ մասը մտավախություն ունի, որ, եթե այսպես շարունակվի, ապա իրենք չեն կարողանա իրենց ուսումը շարունակել բուհերում, քանի որ համավարակի պատճառով նրանց ծնողները զրկված են գումար վաստակելու հնարավորությունից: Ուստի, չեն կարողանա նաև իրենց ուսման վարձը վճարել: Եվ, չնայած, այս մասով դեռևս որևէ որոշում չկա, բայց ամենայն հավանականությամբ այս հարցը ևս չի վրիպի Գագիկ Ծառուկյանի աչքից, քանի որ նրա ամենամեծ ներդումներից մեկը հենց կրթության որակին է միտված: