Սարիկ Անդրեասյանը զրկվել է վարորդական իրավունքից. նա մեքենան վարել է ոչ սթափ
ВидеоՌԴ-ում աշխատող հայազգի հայտնի ռեժիսոր և պրոդյուսեր Սարիկ Անդրեասյանը զրկվել է վարորդական իրավունքից՝ ոչ սթափ վիճակում մեքենան վարելու համար:
Այս մասին հայտնում է MK.ru-ն՝ նշելով, որ մայիսին Անդրեասյանին կանգնեցրել են Մոսկվայի Ցվետնոյ բուլվարում, սակայն դատավարությունը տեղի է ունեցել միայն հիմա։
ՃՈ տեսուչը Անդրեասյանի մոտ ալկոհոլային հարբածության հետքեր է հայտնաբերել՝ կարմրած դեմք և սպեցիֆիկ հոտ։ Սարքը ցույց է տվել արյան մեջ 0,403 մգ/լ ալկոհոլի պարունակություն։
Կինոռեժիսորը տուգանվել է 30 հազար ռուբլով և 1,5 տարով զրկվել վարորդական իրավունքից։
Ռեժիսորը, մեկնաբանելով այս ամենը, նշել է, որ իր հետ կապված սկանդալը պատվեր է այն մարդկանց կողմից, որոնք նախանձում են իր հաջողությանը և մտադիր է բողոքարկել վարորդական իրավունքից զրկելու որոշումը:
Ռեժիսորը վստահեցրել է, որ մեքենա վարելիս հարբած չի եղել, այլ ընդամենը մեկ օր առաջ միայն մեկ բաժակ գինի է խմել, իսկ ստուգման ժամանակ ՃՈ տեսուչն իրեն ցույց չի տվել ալկոտալիզատորի տվյալները, այլ միայն թղթի վրա նշումներ է արել: