«Սերս ուսուցչիս հանդեպ» խորագրով մրցույթ
ОбществоՈւշադրություն, ուշադրություն
Հարգելի՜ ուսուցիչներ և սիրելի՜ դպրոցականներ
Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու ամենաջերմ ու հուզառատ «Սերս ուսուցչիս հանդեպ» խորագրով մրցույթին:
Այս մրցույթը հիանալի հնարավորություն է Ձեր երախտագիտությունը հայտնելու նրանց, ովքեր մեր աշխարհն ավելի պայծառ են դարձնում՝ յուրաքանչյուր խոսքի մեջ ներդնելով Ձեր սերն ու գնահատանքն առ ուսուցչին։
Մասնակցության համար պարզապես կիսվեք Ձեր պատմությամբ՝ պատմելով,թե որքան կարևոր և անփոխարինելի է Ձեր ուսուցիչը ձեզ համար։
Դա կարող եք անել 3 տարբերակով՝
1․ գրել «Լավագույն շարադրությունը»,
2․ ստեղծագործել «Լավագույն բանաստեղծությունը»,
3․ խմբագրել «Լավագույն տեսանյութը»:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ.
https://drive.google.com/file/d/1h7s4JasSb0F0Rj3gbo-0aNb4S96Mh54t/view
Կարևոր է
Մրցութային նյութերի ուղարկման վերջնաժամկետը մինչև հոկտեմբերի 1-ն է։
Բաց մի թողեք ձեր ուսուցչի օրը առանձնահատուկ դարձնելու հնարավորությունը և ցույց տալու, թե որքան կարևոր է նա ձեզ համար:
#Евразия_Армения