Բորելը Վրաստանին կոչ է արել չեղարկել ԼԳԲՏ քարոզչության արգելքի մասին օրենքը
МеждународноеԵվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Վրաստանի իշխանություններին կոչ է արել չեղարկել այն օրենքը, որը վերաբերում է ԼԳԲՏ (ՌԴ-ում ճանաչվել է ծայրահեղական շարժում եւ արգելված է) քարոզչության եւ սեռը փոխելու արգելքին, որը, նրա հավաստիացմամբ, «էլ ավելի է երկիրը հեռացնում ԵՄ տանող ճանապարհից»։ Նա այսպիսի դիրքորոշում է հայտնել X սոցցանցի իր էջում։
«Վրաստանի խորհրդարանը ընդունել է օրենքներ «ընտանեկան արժեքների եւ անչափահասների պաշտպանության մասին», որոնք խափանում են մարդկանց հիմնական իրավունքներն ու ուժեղացնում խտրականությունը։ Ես Վրաստանին կոչ եմ անում չեղարկել այդ օրենքը, որն էլ ավելի է շեղում երկիրը ԵՄ ճանապարհից»,- գրել է Բորելը։