Դոնալդ Թրամփը կշարունակի քարոզարշավը՝ չնայած իր դեմ կատարված մահափորձին
МеждународноеԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը մտադիր է այս շաբաթ մասնակցել նախընտրական բոլոր միջոցառումներին՝ չնայած իր դեմ կատարված երկրորդ մահափորձին։ Այս մասին CNN-ին հայտնել են սեփական աղբյուրները։
«Թրամփը, չնայած իր կյանքին սպառնացող վտանգին, չի պատրաստվում չեղարկել կամ հետաձգել նախատեսված միջոցառումներից որևէ մեկը՝ շարունակելով ակտիվորեն մասնակցել նախընտրական մրցավազքին»,-նշել են աղբյուրները։
Դոնալդ Թրամփի դեմ երկրորդ անգամ մահափորձ է կատարվել սեպտեմբերի 15-ին։ Մահափորձի կասկածյալն ուկրաինամետ ակտիվիստ Ռայան Ուեսլի Ռութն է, որին կարող է քսան տարվա ազատազրկում սպառնալ։