«Չելսիի» կիսապաշտպանին զրկել են վարորդական իրավունքից
Спорт«Չելսիի» և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը Մեծ Բրիտանիայում 6 ամսով զրկվել է վարորդական իրավունքից։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը ։
23-ամյա ֆուտբոլիստը դրանի զատ նաև տուգանվել է 3 հազար ֆունտ ստերլինգով։
Անցյալ տարվա նոյեմբերի 28-ին Ֆերնանդեսի Porsche Cayenne-ն անցավ կարմիր լույսի տակ Լլանելիում, իսկ դեկտեմբերի 20-ին մեծ արագությամբ սլանում էր Սուոնսիում:
Սակայն չապացուցվեց, որ երկու դեպքում էլ Ֆերնանդեսն է եղել մեքենայի վարորդը։ Բանն այն է, որ արգենտինացին չի արձագանքել վարորդի ինքնության մասին տեղեկություններ տրամադրելու ոստիկանության հարցումներին: