Ֆուտբոլիստ լինելն այնքան էլ հաճելի չէ, որքան շատերն են կարծում. Պիկե
Спорт«Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերար Պիկեն խոստովանել է, որ միշտ չէ, որ հաճույք է ստացել ֆուտբոլից։
«Մարդիկ կարծում են, որ ֆուտբոլիստ լինելը հիանալի է, բայց երբեմն պարզապես չես ուզում դա անել: Պարզապես պատկերացրեք՝ դուք պետք է արթնանաք առավոտյան ժամը 9-10-ին՝ թիմային մարտավարության անընդհատ փոփոխվող ծրագրերը յուրացնելու համար: Ձանձրալի է դառնում: Դուք այլևս չեք ցանկանա ֆուտբոլ խաղալ, երբ այն խաղաք 20 տարի»,- 37-ամյա Պիկեի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Իսպանացին կարիերան ավարտել է 2023 թվականի սկզբին՝ 15 տարի կատալոնական ակումբում խաղալուց հետո։ «Կապտանռնագույնների» կազմում նա անցկացրել է 616 հանդիպում` դառնալով 53 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։