Ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Խարկովի մարզին, կան տուժածներ
МеждународноеՌուսական ուժերն այսօր առավոտյան հարվածներ են հասցրել Խարկովի մարզի Լյուբոտին քաղաքին, կան տուժածներ։ Վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը հայտնել է, որ ռուսական ուժերը ժամը 7:30-ին հրթիռային հարված են հասցրել՝ վնասելով բնակելի տները: Տուժողները 42 և 65 տարեկան կանայք են և 16 տարեկան աղջիկ։
5 տուժածի մասին են հայտնել Դնեպրոպետրովսկի շրջանի Պավլոգրադ քաղաքում։ Վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը հայտնել է, որ ռուսական ուժերի հարվածների հետևանքով քաղաքում ավերածություններ են եղել։
Անօդաչուների շարժ է արձանագրվել նաև Կիևի մարզում։ Նշվում է, որ աշխատել է ՀՕՊ համակարգը։
Ռուսական կողմից հաստատել են Խարկովի արվարձանին հասցված հարվածների մասին տեղեկությունը։ Նշվում է, որ այնտեղ գտնվել են օտարերկրյա վարձկաններ և տեխնիկա, որոնց թվում կան մեծ կորուստներ։