Բրիտանիան Ուկրաինային 650 թեթև բազմաֆունկցիոնալ հրթիռ կմատակարարի
МеждународноеԲրիտանական կառավարությունը պատվիրել է և մինչև տարեվերջ կսկսի Ուկրաինային մատակարարել 650 թեթև բազմաֆունկցիոնալ հրթիռների խմբաքանակ՝ 162 միլիոն ֆունտ ստերլինգ (213 միլիոն դոլար) արժողությամբ։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը։
Ինչպես նշվում է նախարարության մամուլի հաղորդագրության մեջ, պաշտպանության նախարար Ջոն Հելին պաշտոնապես կհայտարարի հրթիռների մասին ուրբաթ օրը՝ հաջորդ Ramstein հանդիպման ժամանակ։
Հրթիռները կարտադրվեն Բելֆաստում՝ ֆրանսիական Thales ռազմարդյունաբերական կորպորացիայի գործարանում։
Նախարարությունը նշում է, որ Բրիտանիան արդեն հարյուրավոր թեթև բազմաֆունկցիոնալ հրթիռներ է փոխանցել Ուկրաինային։ 13 կգ քաշով և մոտ վեց կիլոմետր հեռահարությամբ՝ այս հրթիռները կարող են արձակվել տարբեր կրիչներից և օգտագործվել օդում, ցամաքում և ծովում անօդաչու թռչող սարքերի և այլ թիրախների դեմ։
Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ մինչև այս տարվա վերջ կսկսվեն 300 մլն ֆունտ արժողությամբ բրիտանական կառավարության պատվիրած արկերի մատակարարումներն Ուկրաինա։