Առնվազն 11 պաղեստինցի է զոհվել Գազայում Իսրայելի հարվածների հետևանքով. WAFA
МеждународноеԻսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ)` Գազայի հատվածին հասցված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ զոհվել է, 10-ից ավելին՝ վիրավորվել։ Այդ մասին հաղորդում է պաղեստինյան WAFA գործակալությունը։
Նշվում է, որ Գազա քաղաքում իսրայելական բանակի կողմից բնակելի շենքերի գնդակոծման ժամանակ սպանվել է երեք մարդ, ևս հինգը վիրավորվել են։
Իսկ Պաղեստինի հարավում գտնվող Ռաֆահ անկլավում ԻՊԲ-ի կողմից պայթեցված բնակելի շենքի փլատակներից դուրս է բերվել վեց զոհի մարմին։ Հինգը տուժել են։
Գործակալությունը նաև հաղորդել է պաղեստինյան անկլավի կենտրոնական մասում գտնվող Ալ Մաղազի և Նուսեյրաթ փախստականների ճամբարներում երկու զոհի և մի քանի վիրավորի մասին:
Գազայի հատվածում պատերազմը սկսվել է հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հարձակումից հետո, որի հետևանքով Իսրայելում սպանվել է 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250-ը։ Դեռ մոտ 100 պատանդ մնում է ՀԱՄԱՍ-ի մոտ։ Ենթադրվում է, որ նրանց մեկ երրորդը մահացել է։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների ընթացքում Գազայի հատվածում զոհերի թիվն, ըստ տեղի իշխանությունների, գերազանցել է 40 800-ը։