Solestial-ի և Meyer Burger-ի համագործակցությունը խոստանում է տիեզերական արևային էլեմենտների արտադրության 10 անգամ ավելացում
ЭкономикаՕգոստոսի 5-ին Արիզոնա նահանգի Solestial ընկերությունը հայտարարել է շվեյցարական Meyer Burger Technology ընկերության հետ ռազմավարական համագործակցության մասին, որպեսզի զգալիորեն ընդլայնի իր սիլիցիումային արևային տեխնոլոգիաների արտադրությունը, որոնք նախատեսված են տիեզերքում երկարաժամկետ օգտագործման համար: Այդ համագործակցությունը նպատակ ունի հեղափոխել տիեզերական արևային էներգիան աննախադեպ մասշտաբներով ծայրահեղ բարակ, հուսալի և ճառագայթմանը դիմացկուն արևային բջիջներ և մոդուլներ արտադրելով, գրում է ixbt.com-ը:
Solestial-ը հայտնի է ճառագայթման դիմացկուն արևային բջիջների և ճկուն արևային մոդուլների արտադրությամբ, որոնք նախատեսված են տիեզերական առաքելությունների համար: Meyer Burger-ի հետ համագործակցության միջոցով ընկերությունը նախատեսում է մինչև 2025 թվականի կեսերն ավելացնել արևային բջիջների արտադրությունը տարեկան մինչև 1 մեգավատ, ինչը զգալի ցատկ է իր ներկայիս արտադրության մակարդակից, որը տարեկան 100 կՎտ-ից էլ պակաս է: Համեմատության համար նշենք, որ հատուկ տիեզերական արևային զանգվածների համաշխարհային արտադրական հզորությունն այսօր 2 մեգավատից էլ պակաս է:
Solestial-ի գլխավոր գործառնական տնօրեն Էնդի Աթերթոնն ընդգծել է այդ համագործակցության կարևորությունն ասելով, որ այն զգալի գլոբալ մասշտաբ կհաղորդի տիեզերական արևային բջիջների արտադրությանը: Solestial-ն օգտագործում է արևային բջիջների եզակի տեխնոլոգիա, որն օգտագործում է արևի լույսը ճառագայթային վնասը նվազեցնելու (կամ բուժելու) համար:
Համագործակցության պայմանների համաձայն Solestial-ը կկիսվի Meyer Burger-ի հետ արևային մարտկոցների սեփական տեխնոլոգիայով: Իր հերթին, Meyer Burger-ը կարտադրի արևային բջիջներ իր գերմանական գործարանում և դրանք կուղարկի Solestial մետաղացման, հարդարման և ճկուն արևային մոդուլների մեջ ինտեգրվելու համար: Meyer Burger-ի գործադիր տնօրեն Գյունտեր Էրֆուրտը նշել է, որ համագործակցությունը թույլ կտա ընկերությանը մտնել այն շուկաներ, որտեղ պահանջարկ ունեն իրենց սեփական տեխնոլոգիաները:
Solestial-ի գործադիր տնօրեն Ստեն Հերասիմենկան էլ ասել է, որ համագործակցությունն ընկերությանը թույլ կտա հաջորդ քայլը կատարել արտադրության ծավալների մեծացման, հաճախորդների մատակարարման և տիեզերքում հուսալի, ծախսարդյունավետ և մատչելի էներգիայի աղբյուրների անընդհատ աճող պահանջարկի բավարարման ուղղությամբ: Solestial-ի տեխնոլոգիան էական նշանակություն ունի այն ընկերությունների համար, որոնք կենտրոնացած են Լուսնի և Մարսի ռեսուրսներով հրթիռային վառելիքի արտադրության վրա: Օրինակ Starpath ընկերության գործադիր տնօրեն Սաուրավ Շրոֆը նշել է, որ Solestial-ի արևային տեխնոլոգիան առանցքային է նրանց առաքելության և հաջորդ սերնդի տիեզերական ենթակառուցվածքների համար:
Solestial-ի և Meyer Burger-ի միջև համագործակցությունը նպատակ ունի աջակցել տիեզերական ենթակառուցվածքին արևային էներգիան դարձնելով ավելի էժան և ավելի հուսալի, որը կբացի նոր հնարավորություններ տիեզերական առաքելությունների և հետախուզման համար:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]