«Շատ մարդկային է հոգնելը, երեխայի հետ խաղալ չուզելը». Արուս Տիգրանյան
Видео«Ես չեմ կարողանում շփվել այն մայրիկների հետ, ովքեր ինքնազոհության մեջ են ապրում, ովքեր «իդեալականացված մամայության» դերն են խաղում, որովհետև ես գիտեմ, որ շատ մարդկային է հոգնելը, շատ մարդկային է չուզել երեխայի հետ խաղալը: Ու, երբ մարդիկ ներկայացնում են, որ դա այդպես չէ, ես չեմ կարող այդ մարդու հետ շփվել: Ես սիրում եմ, որ մարդիկ անկեղծ են իրենց թուլությունների հետ: Վերջին շրջանում, որքան ապրում եմ, զգում եմ, որ աշխարհում չկա աններելի բան»,- «Սրտի տանիքներով» հաղորդման շրջանակներում ասել է հաղորդավար, լրագրող Արուս Տիգրանյանը:
Նա նշել է, որ, բոլոր մարդիկ կարող են սխալական լինել, ինչպես մենք՝ ինքներս:
«Երբ դու սկսում ես քո անդուր պահերը նկատել, քո աչքին էլ մարդիկ այդքան վատը չեն երևում: Իսկ, եթե անընդհատ նկատում ես դիմացինի այս կամ այն արարքը, նշանակում է դու ինքդ քո հետ այդքան էլ հաշտ չես, դրա համար ուրիշների բացթողումներն այդքան մեծ են երրևում քո աչքին»,- նշել է Արուս Տիգրանյանը: