Թուրքիայում գազի կենտրոն հիմնելն օրակարգային հարց է․ Պեսկով
МеждународноеՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Թուրքիայում գազային հաբ հիմնելու թեմային՝ նշելով, որ այդ հարցը Կրեմլի օրակարգում է, և կողմերը շարունակում են դրա վերաբերյալ ծրագրեր գեներացնել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:
Այս հարցին ավելի վաղ անդրադարձել էր ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը: Նա 2023-ին հայտնել էր, որ գազի կենտրոնի ստեղծման ծրագիրը կարող է մեկնարկել 2024-ին: