Նոր նախաձեռնություն է ստեղծվելու. կվերածվի՞ այն քաղաքական միավորի. «Փաստ»
Пресса«Փաստ» օրաթերթը գրում է.
Մեր տեղեկություններով, առաջիկայում Հայաստանում նոր նախաձեռնություն է ստեղծվելու: «Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ, նախաձեռնողը Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն է, իսկ նախաձեռնությունը կունենա «Հայաստանը ես եմ» անունը:
Նախաձեռնության գործունեության մեկնարկի մասին, մեր տեղեկություններով, կհայտարարվի սեպտեմբերի սկզբին: Նախաձեռնության մասին իրազեկ մեր զրուցակիցը նշեց, որ այն իր առջև մի քանի էական խնդիր է դնելու՝ աշխատավորների աշխատանքային իրավունքների պաշտպանություն, աջակցություն բիզնեսին, երիտասարդության համար մասնագիտական կողմնորոշում, ներդրումների ներգրավման գործառույթներ և այլն: Նման նախաձեռնությունները Հայաստանում, որպես կանոն, ի վերջո, վերածվում են քաղաքական միավորի՝ կա՛մ կուսակցության տեքսով, կա՛մ որևէ քաղաքական ուժի հետ դաշինքի: Թե ինչ զարգացում և հեռանկար կունենա «Աուդիտորների պալատի» նախագահի նախաձեռնությունը, պարզել չհաջողվեց: Մեր տեղեկություններով, նախաձեռնողները ևս այս առումով դեռևս վերջնական որոշում չունեն:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում