Թուրքիան պետք է դուրս գա բռնազավթված տարածքներից. Սիրիայի նախագահ
МеждународноеՄենք պետք է որոշենք Սիրիայում մեզ համար առավել հարմար և նվազ վնասակար լուծումները: Յուրաքանչյուր որոշում ունի բացասական և դրական կողմեր։ Դրա մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը, գրում է SANA գործակալությունը։
«Սիրիան, ինչպես հայտնի է, դժվարին հանգամանքներ է ապրում, և դժվար ընտրությունները չեն նշանակում անհնարինություն, այլ այն, որ տեսլականները, քաղաքականությունն ու ծրագրերը հիմնված են փաստերի վրա:
Մենք վերանայել ենք մեկից ավելի կողմերի՝ Ռուսաստանի, Իրանի և Իրաքիը Թուրքիայի ներկայացրած հարաբերությունների վերաբերյալ նախաձեռնությունները։
Մենք չենք գրավել հարևան երկրի հողերը, որպեսզի հեռանանք, և չմենք ենք աջակցել ահաբեկչությանը, որպեսզի դադարենք աջակցել դնրան։ Լուծում պետք է լինի ազնիվ ու խնդիրը սահմանելի առանց ամբարտավանության։
Ինչպե՞ս կարող ենք լուծել մի խնդիր, որի իրական պատճառները չենք տեսնում: Հարաբերությունների վերականգնումը նախ պահանջում է վերացնել պատճառները, որոնք էլ հանգեցրել են այդ հարաբերությունների կործանմանը, և մեր ոչ մի իրավունքից մենք չենք հրաժարվի»,- հայտարարել է Ալ-Ասադը:
Նա հաստատել է, որ Սիրիան մշտապես ընդգծում է թուրքական զորքերն իր գրաված տարածքներից դուրս բերելու և ահաբեկչությանն աջակցելու դադարեցման անհրաժեշտությունը։
Ասադը թուրք պաշտոնյաների հայտարարություններն անհիմն է որակել, նշելով, որ Սիրիայի չափանիշն ինքնիշխանությունն է: