Գերմանիան հուլիսին գերազանցել է արևային էներգիայի արտադրության ռեկորդը
ЭкономикаՉնայած հուլիսին նախորդ տարվա համեմատ արևի լույսի ավելի քիչ ազդեցությանը, Գերմանիայում արևային էլեկտրակայանները կարողացել են արտադրել արևային էներգիայի ռեկորդային քանակություն։ Ընդհանուր առմամբ, թվում է, թե 2024 թվականը բարեկեցիկ տարի է լինելու վերականգնվող էներգիայի համար՝ զգալի առաջընթացով նոր հողմային տուրբինների տեղադրման գործում:
Գերմանիան հուլիսին արտադրել է 10,1 ՏՎտ/ժամ արևային էներգիա՝ սահմանելով ամսական նոր ռեկորդ։ Էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ հուլիսին վերականգնվող աղբյուրներից արտադրվել է 23,6 ՏՎտ/ժ էլեկտրաէներգիա, որից մոտ 43 %-ը՝ արևային էներգիայից։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Գերմանիան առաջին յոթ ամիսներին վերականգնվող աղբյուրներից արտադրել է մոտավորապես 7 %-ով ավելի շատ էլեկտրաէներգիա։
Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկն ասել է, որ թվերն ընդգծում են դաշնային կառավարության հանձնառությունը վերականգնվող էներգիայի ընդլայնման հարցում: Հաբեկի խոսքով, հուլիսին այս ռեկորդային ցուցանիշը ձեռք է բերվել «չնայած նախորդ տարվա համեմատ արևի լույսի ավելի քիչ ազդեցությանը»։ «Սա ցույց է տալիս, որ մեր միջոցառումներն արդյունավետ են, և արևային էներգիայի արտադրությունն ավելանում է»,- նշել է նա։ Ընդլայնման գործընթացն ընթանում է տպավորիչ տեմպերով։ Այս տարվա առաջին յոթ ամիսներին տեղադրվել է 12 տոկոսով ավելի արևային հզորություն, քան 2023 թվականի նույն ժամանակահատվածում։ Այս ընթացքում արևային էներգիայի արտադրությունն աճել է 14 %-ով։
Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Անահիտ Զեյնալյան