Մանչեսթեր Սիթիի սեփականատերը գնել է թվով 9-րդ ֆուտբոլային ակումբը
СпортԱրաբական Միացյալ Էմիրություններից Սիթի ֆուտբոլ գրուպ (CFG) հոլդինգը, որը հանդիսանում է անգլիական Մանչեսթեր Սիթիի սեփականատերը, ձեռք է բերել Բելգիայի ֆուտբոլի երկրորդ ուժեղագույն Լոմել ակումբը, հայտնում է թիմի կայքը: Նշվում է, որ Սիթի ֆուտբոլ գրուպը ձեռք է բերել ակումբի բաժնետոմսերի մեծ մասը:
Բացի Մանչեսթեր Սիթիից և Լոմելից՝ CFG-ին են պատկանում նաև Մումբայ Սիթի (Հնդկաստան), Նյու Յորք Սիթի (ԱՄՆ), Մելբուրն քաղաք (Ավստրալիա), Յոկոհամա Մարինոս (Ճապոնիա), Սիչուան Ջուն (Չինաստան), Ժիրոնա (Իսպանիա) և Ատլետիկո Տորք (Ուրուգվայ) ակումբները: