Մարդասիրական օգնությամբ ստացված դեղ՝ միելոմա ախտորոշմամբ հիվանդության բուժման համար
ОбществоԱռողջապահության նախարարությունը «Հայաստան-Արցախ» հիմնադրամի կողմից` որպես մարդասիրական օգնություն, ստացել է Իտալիայի «ԲԻԷՍՓԻ Ֆարմասյութիքալս» դեղագործական ընկերության արտադրության «Վելքեյդ» դեղափոշի լիոֆիլացված ներարկման լուծույթի 3,5մգ; 10մլ ապակե սրվակ (1)» դեղը:
Խմբաքանակը տրամադրվել է ՀՀ ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնին` ըստ բժշկական ցուցումների, պացիենտներին ամբողջ ծավալով անվճար տրամադրելու համար: Այս պահին տվյալ դեղով բուժման կուրս են ստանում 60 պացիենտ:
«Վելքեյդ» դեղը նախատեսված է բազմակի միելոմա ախտորոշմամբ հիվանդության բուժման համար, հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը: