Փարիզի Օլիմպիական խաղերի երկու մեդալակիրները Յունիսպորտ ակումբի անդամներ են
ОбществоՅունիսպորտ ակումբն ամփոփել է 2024թ. ամառային օլիմպիական խաղերին մասնակցող մարզիկներին աջակցելու իր ծրագրի արդյունքները։ Յունիսպորտ ակումբի երկու անդամներ՝ գերծանր քաշային ծանրորդ Վարազդատ Լալայանը և ըմբիշ Մալխաս Ամոյանը, դարձան Փարիզի Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիրներ:
Յունիսպորտ ակումբը միավորում է տարբեր մարզաձևերը ներկայացնող պրոֆեսիոնալ մարզիկների և աջակցություն ցուցաբերում նրանց: Ակումբը նպաստում է տարբեր մարզաձևերի մասսայականացմանը, սպորտի դերի բարձրացմանը և առողջ ապրելակերպի խթանմանը:
Յունիսպորտ ակումբի գլխավոր հովանավորն է Յունիբանկը, որը մշտապես աջակցում է ակումբի անդամներին իրենց մարզական հաջողություններն իրականացնելու գործում: