Իտալիայում ձերբակալել են 11 միլիոն եվրո կեղծ թղթադրամ տպած դրամանենգին
МеждународноеԴրամանենգը, որին կասկածում են է 11 միլիոն եվրո արժողությամբ թղթադրամներ սարքելու մեջ, ձերբակալվել է Իտալիայի հարավ-արևմուտքում՝ Նեապոլում։
Դրա մասին հայտնել է Եվրոպոլը՝ Եվրամիության ոստիկանական ծառայությունը։
Գործողությունն անցկացվել է օգոստոսի 14-ին, ստորգետնյա տպարանն ապամոնտաժվել է, հայտնում է Deutsche Welle-ն:
Քննիչների վարկածով՝ տղամարդը տպել է 2023 թվականին հայտնաբերված և շրջանառությունից հանված բոլոր կեղծ եվրո թղթադրամների ավելի քան 27%-ը։ Խոսքը շուրջ 8 միլիոն եվրոյի մասին է։
Բացի դրանից, մոտավորապես 950 հազար եվրո՝ հիմնականում 20, 50 և 100 եվրո անվանական արժեքներով կեղծ թղթադրամներ են առգրավվել ամբողջ Եվրոպայում՝ նախքան դրանք շրջանառության մեջ դնելը։
Վերջապես Նեապոլում հայտնաբերված գաղտնի տպարանից առգրավվել են 3 միլիոն եվրո արժողությամբ թղթադրամներ։