Ռուսաստանն ավիահարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գիշերը ռուսական ուժերը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածել են Ուկրաինայի հյուսիսում գտնվող էներգետիկա ենթակառուցվածքին, հայտնել են Ուկրաինայի իշխանությունները, տեղեկացնում է Reuters-ը։
Ինչպես հայտնել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարը՝ ուկրաինական ուժերը խոցել են երեք բալիստիկ հրթիռ և 26 ԱԹՍ-ներից 25-ը, որոնք արձակվել են երկրի ինը շրջանների ուղղությամբ։
Հյուսիսարևելյան Սումիի շրջանում, որը սահմանակից է Ռուսաստանին, խոցվել է էներգետիկ օբյեկտ, որի պատճառով 72 բնակավայր մնացել է առանց էլեկտրականության։
Բացի այդ՝ Տեռնոպիլի շրջանում, ըստ տեղի իշխանությունների, հարվածների է ենթարկվել արդյունաբերական օբյեկտ, խոցվել է վառելիքի պահեստարան։
Կիևը նույնպես ենթարկվել է հարվածների, սակայն լուրջ վնասներ և տուժածներ չկան։