Թրամփը մտադիր է վերընտրվելու դեպքում պաշտոն առաջարկել Մասկին․ գործարարն արձագանքել է
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ Նախկին նախագահ և նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը նախագահի պաշտոնում վերընտրվելու դեպքում կառաջարկի ամերիկացի գործարար ու միլիարդատեր Իլոն Մասկին զբաղեցնել խորհրդականի պաշտոնը կամ որևէ այլ պաշտոն նախագահական կաբինետում։ Այս մասին գրում է Reuters գործակալությունը, որին Թրամփը հարցազրույց է տվել։
«Թրամփը նաև ասել է, որ ընտրություններում հաղթելու դեպքում Իլոն Մասկին (ԱՄՆ նախագահի - խմբ.) կաբինետում հաստիք կամ խորհրդականի պաշտոն կառաջարկի, «եթե նա համաձայնի»», - հայտնում է գործակալությունը՝ չներկայացնելով Թրամփի խոսքի ուղիղ մեջբերումը:
Ավելի ուշ Մասկը X-ի իր միկրոբլոգում ընդամենը երկու բառով արձագանքել է այս լուրերին՝ գրելով․ «Պատրաստ եմ ծառայել»։