Հայաստանի արդյունաբերական մայրաքաղաք Քաջարանը տոնել է 66-ամյակը. ներկա էր նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավար կազմը
ОбществоՀայաստանի արդյունաբերական մայրաքաղաք Քաջարանը օգոստոսի 18-ին տոնել է 66-ամյակը։ Կայացել են մի շարք տոնական միջոցառումներ, որոնց մասնակցել են մարզային ղեկավարությունը, ԱԺ պատգամավորներ, Իրանի հյուպատոսը Սյունիքում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավար կազմը և այլ անձինք:
Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը նախ համայնքապետարանում ընդունել է հյուրերին, ապա պաշտոնյաներն այցելել են արցախյան պատերազմներում զոհված ազատամարտիկների հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել հայրենիքի համար կյանքը զոհած քաջարանցի հայորդիների հիշատակին։
Օրվան նվիրված հանդիսավոր նիստում քաջարանցիների տոնը շնորհավորել են Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Մակար վարդապետ Հակոբյանը, մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, «ԶՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին, Քաջարան համայնքի ղեկավարն ու Սյունիքի մարզպետը։
Անցած մեկ տարում լեռնագործների քաղաքում վերանորոգել ու կառուցվել են ճանապարհներ ու ջրագծեր, տանիքներ ու բակեր, զբոսայգիներ ու մարզադաշտեր։ Բաբիկավան բնակավայրում առաջին անգամ բացվել է մանկական խաղահրապարակ, Քաջարան համայնքի Բակունց և Տերյան փողոցներում՝ ֆուտբոլի դաշտեր։ Այս ամենն իրականացվել է սուբվենցիոն ծրագրով՝ կառավարություն-համայնք համաներդրմամբ և ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ։