Իրանի անհանգստության բազմաթիվ պատճառներ կարող են լինել` ՀՀ իշխանության նկատմամբ անվստահությունից մինչև հետախուզական տվյալներ. Տիգրան Աբրահամյան
ПолитикаՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի ԱԳՆ-ից հնչող անհանգստությունը` տարածաշրջանում ԱՄՆ ներկայության վերաբերյալ, բազմաթիվ մտորումների առիթ է տալիս: Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«Իրանական կողմը հայտնել է, որ այս թեմայով իրենց մտահոգությունն են հայտնել հայկական կողմին:
Իրանական կողմը փակագծերը չի բացել և չի մանրամասնել, թե մասնավորապես ինչո՞վ է պայմանավորված իր անհանգստությունը, սակայն կարելի է ենթադրել, որ արտաքուստ տեսանելի պրոցեսներից բացի կան կամ ուրվագծվում են իրադարձություններ, որոնք իրանական կողմի համար ռիսկեր են առաջացնում:
Այն, որ ՀՀ-ում ամերիկյան (հավաքական Արևմուտքի) ազդեցությունն աճել է` դա տեսանելի է և ակնհայտորեն դա տեղի է ունեցել ՌԴ-ի հաշվին:
Իրանի անհանգստության բազմաթիվ պատճառներ կարող են լինել` ՀՀ իշխանության նկատմամբ անվստահությունից մինչև հետախուզական տվյալներ, որոնք խոսում են ԱՄՆ դերակատարման այնպիսի ընդլայնման մասին, որը Իրանի համար սպառնալիք է դիտվում:
Մյուս կողմից, ԱՄՆ-ն Հայաստանի հետ լավ, երկուստեք շահավետ համագործակցության երկար տարիների փորձ ունի, ԱՄՆ-ում հայկական Սփյուռքն իրեն բավականին կոնֆորտ է զգում, ի վերջո, յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում, թե իր արտաքին քաղաքականությունն ինչպես կառուցի կամ ում հետ համագործակցի:
Ու այս պայմաններում Իրանի անհանգստությունը հրապարակային դաշտում պետք է նաև հիմնավորումներով արտահայտվի, որպեսզի ընկալելի լինի արտահայտվող մտահոգությունների ողջ շերտավորումը»,-գրել է Աբրահամյանը: