ՌԴ և Ադրբեջանի նախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներն իրենց բանակցությունների արդյունքում համատեղ հայտարարություն են տարածել, որում անդրադարձ է կատարվել նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների խաղաղ կարգավորմանը։
Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ կողմերն ընդգծել են 2020 թվականի նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարության, ինչպես նաև ամենաբարձր մակարդակով ձեռք բերված հետագա պայմանավորվածությունների կարևորությունը՝ Հարավային Կովկասում անվտանգությունն ու կայուն զարգացումն ապահովելու համար։
«Ռուսաստանի Դաշնությունը հաստատել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու նպաստել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորմանը»,-մասնավորապես ասված է համատեղ հայտարարության մեջ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իլհամ Ալիևի հրավերով երկօրյա պետական այցով Ադրբեջան էր ժամանել օգոստոսի 18-ին։