Բրազիլիայում երկտեղանի ինքնաթիռ է կործանվել
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երկտեղանի ոչ մեծ ինքնաթիռի կործանումը Բրազիլիայի Մատու-Գրոսու նահանգում, որը գտնվում է այդ երկրի կենտրոնական հատվածում, հինգ մարդու կյանք է խլել։ Ավիավթարի հետեւանքով զոհվածների թվում եղել է նաեւ հայտնի գործարար։ Այս մասին հայտնում է Մատու-Գրոսուի ռազմական ոստիկանությունը։ King Air ինքնաթիռը, ըստ հաղորդման, կործանվել է Ապիակաս համայնքի տարածքում՝ գյուղական բնակավայրից ոչ հեռու։ Գրում է Հրապարակը։
Զոհվածները եղել են՝ գործարարը, նրա երկու թոռները, գործարարի գործընկերը եւ օդաչուն։ Ինքնաթիռը պայթել է օդում, մնացորդները ընկել են Ապիակասի ֆերմաներից մեկի տարածքում։ Դեպքի մանրամասները պարզվում են։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live