Սկանդալ՝ Շիրակի մարզում․ ուսումնական հաստատության բուժքույրն ու դաստիարակը պարբերաբար ֆիզիկական բռնության ու դաժան ծեծի են ենթարկել երեխաներին. Shamshyan.com
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 15-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Մուշի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շիրակի մարզի ուսումնական հաստատություններից մեկի 45-ամյա և 51-ամյա բուժքույրն ու դաստիարակը պարբերաբար ֆիզիկական բռնության են ենթարկել դպրոցի երեխաներին, նրանց նկատմամբ ցուցաբերել դաժան վերաբերմունք։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Շիրակի մարզի ոստիկանության պետ Արթուր Բդոյանի հանձնարարականով նշված ուսումնական հաստատություն են մեկնել ոստիկանության ծառայողները և պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ այդ ամենը ֆիքսվել է ուսումնական հաստատությունում տեղադրված տեսանկարահանող սարքերի միջոցով։
Դեպքի փաստով ոստիկանության Մուշի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ վարչության պետ Աղասի Իսահակյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ։
Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ և նշված ուսումնական հաստատության հասցեն չենք հայտնում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live