Պուտինն Ադրբեջան է մեկնում
МеждународноеՎլադիմիր Պուտինը օգոստոսի 18-19-ը պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան: Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։
«Բանակցությունների ընթացքում կքննարկվեն ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման, ինչպես նաև արդի միջազգային ու տարածաշրջանային խնդիրները։
Այցից արդյունքներով նախատեսվում է ընդունել պետությունների ղեկավարների համատեղ հայտարարություն, ստորագրել միջկառավարական և այլ փաստաթղթեր»,-նշում են մամուլի ծառայությունից։