Ռուսական զորքերը Կուրսկի մարզում գյուղ են վերագրավել. ՌԴ ՊՆ
МеждународноеՌուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իր ենթակայության տակ գործող ստորաբաժանումներին այսօր հաջողվել է վերականգնել վերահսկողությունը Կուրսկի մարզի Կրուպեց գյուղի նկատմամբ։
«Հակառակորդի կենդանի ուժի ոչնչացումն ավարտված է, գյուղի նկատմամբ վերահսկողություն է հաստատվել»,-հայտարարել է Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը։
Կրուպեցը գտնվում է Ուկրաինայի հետ սահմանից ուղիղ գծով 10 կիլոմետր հեռավորության վրա։