Կրակոցներ՝ Արագածոտնի մարզի Թլիկ գյուղում․ վիրավորների մեջ են գյուղաապետը, նրա որդին ու մայրը․ Shamshyan.com
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Թլիկ գյուղում կրակոցներից կան վիրավորներ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղի տներից մեկի բակում հայտնաբերել են կրակված պարկուճներ, արնանման հետքեր, քարեր, որոնց վրա նույնպես եղել է արյուն։
Նշված վայրից «Թալին» բժշկական կենտրոն են տեղափոխվել Արագածոտնի մարզի բնակիչներ Ս․Սալոյանը, Մ․Սալոյանը և մի մեծահասակ կին։
Դեպքի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորներից Ս․Սալոյանը Թլիկի վարչական ղեկավարն է՝ գյուղապետը, Մ․ Սալոյանը նրա որդին է, իսկ մեծահասակ կինը գյուղապետի մայրն է, ով քաշքշոցի ընթացքում է վայր ընկել և ստացել վնասվածք։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ծեծկռտուքի մասնակիցները գյուղապետի ազգականներն են, նրանք եղել են «Նիվա» մակնիշի սև գույնի ավտոմեքենայով։