Telegram-ում կլինեն վճարովի ալիքներ
ОбществоTelegram-ում թողարկվել է Android համակարգի համար նախատեսված մեսենջերի բետա տարբերակ, որում հայտնվել են նաեւ վճարովի բաժանորդագրությամբ ալիքներ։ Այսպես, Telegram-ի ալիքների սեփականատերերը կարող են իրենց ալիքի հասանելիությունը դարձնել վճարովի։ Վճարումն իրականացվելու է ներքին Stars արժույթի օգնությամբ։
Ընդ որում, եթե անձը վճարել է բաժանորդագրության համար, նա ավտոմատ կերպով բաժանորդագրվում է։ Միաժամանակ հավելվածում հայտնվել է նաեւ վճարովի «աստղիկ», որը փորձարկվում էր դեռ այս տարվա հուլիսից։ Ալիքների սեփականատերերը կարող են միացնել այն կարգավորումներում եւ հետո արդեն փոխանակել Toncoin-ով։ Թե երբ այս նորամուծությունները կլինեն հասանելի բոլորին, դեռ հայտնի չէ։