Ծեծկռտուք՝ Աշտարակում. հանդիսության սրահի երաժիշտը վնասվածքներ է ստացել
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օգոստոսի 14-ին, կեսգիշերն անց, ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Աշտարակ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքով, անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել Սասունիկ գյուղի բնակիչ 22-ամյա մի երիտասարդ: Այդ մասին տեղեկացնում է Ներքին գործերի նախարարությունը:
Պարզվել է, որ օգոստոսի 13-ին, ժամը 22.30-ին, Աշտարակ քաղաքի հանդիսությունների սրահներից մեկում վիճաբանել են 22-ամյա երիտասարդը, ով սրահի երաժիշտն է, և հանդիսության մասնակից 30 և 26 տարեկան երկու երիտասարդ:
Այնուհետև սրահի բակում շարունակված վիճաբանությունը վեր է ածվել ծեծկռտուքի, որի ընթացքում էլ սասունիկցի երիտասարդը ստացել է մարմնական վնասվածք:
Խանջյան գյուղի բնակիչ 26-ամյա և Սասունիկ գյուղի բնակիչ 30-ամյա երիտասարդները ոստիկանության Աշտարակի բաժնում տվել են խոստովանական բացատրություն: