Բարսելոնան պայմանագիր է կնքել ադրբեջանցի ֆուտբոլիստի հետ
СпортՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Բարսելոնան» հայտարարել է ադրբեջանցի դարպասապահ Էլդար Թաղիզադեի հետ պայմանագիր կնքելու մասին: 21-ամյա դարպասապահը կատալոնական ակումբին միացել է ազատ գործակալի կարգավիճակով։ Ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը:
Էլդար Թաղիզադեն Բաքվի «Նեֆթչի» ակումբի սան է։ Ավելի վաղ ֆուտբոլիստը խաղացել է իսպանական «Մարսե» ակումբում, իսկ հետո երկու տարի եղել է ֆրանսիական «Կլերմոնի» համակարգում։ Դարպասապահի վերջին ակումբը եղել է իսպանական «Լուգոն», որտեղ նա հանդես է եկել նաև երկրորդ թիմում։
Նշվում է, որ Թաղիզադեն հանդես կգա «Կապտանռնագույնների» երկրորդ թիմում։ «Բարսելոնայի» երկրորդ թիմը հանդես է գալիս Իսպանիայի երրորդ ուժեղագույն դիվիզիոնում։
Աղբյուրը՝ Armsport.am: