Իսրայելը պահանջել է իր զինվորականներից լքել Ադրբեջանն ու Վրաստանը․ լրատվամիջոցներ
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի բանակն իր զինծառայողներին արգելել է մնալ Ադրբեջանում և Վրաստանում՝ Իրանի կողմից հարվածի սպառնալիքների պատճառով։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Kan պետական հեռուստառադիոընկերությանը հղումով։
Աղբյուրի տեղեկություններով՝ բանակի ղեկավարությունը կարգադրել է, որ զինվորական ծառայության մեջ գտնվող իսրայելցիները, որոնք ինչ-ինչ պատճառներով այժմ գտնվում են Հարավային Կովկասի այդ երկու հանրապետություններում, պարտավոր են անհապաղ վերադառնալ Իսրայել։
Kan-ը նշում է, որ Վրաստանն ու Ադրբեջանը գտնվում են Իրանին շատ մոտ, նրանց տարածքում ապրում են իրանցիներ, իսկ Ադրբեջանն ընդհանուր սահման ունի իսլամական հանրապետության հետ։
Մերձավոր Արևելքում իրադրությունը կտրուկ սրվել է հուլիսի 31-ին Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունից և իսրայելական հարվածից Բեյրութում «Հեզբոլլահ»-ի ռազմական թևի հրամանատարներից մեկի՝ Ֆուադ Շուքրի սպանությունից հետո։ Հանիեի սպանության համար Իրանը և ՀԱՄԱՍ-ը մեղադրել են Իսրայելին՝ հայտարարելով, որ անպատասխան չեն թողնի դա:
Իսրայելը չի մեկնաբանում Հանիեի մահը, իսկ Շուքրի սպանությունը համարել են պատասխան Գոլանի բարձունքներում Մաջդալ Շամս գյուղի հրետակոծությանը, որտեղ 12 մարդ էր զոհվել։ «Հեզբոլլահ»-ը հերքել էր իր առնչությունն այդ միջադեպին: