Հաղպատի վանական համալիրի պարսպի աշտարակը փլուզումից առաջ և հետո
КультураՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ ԿԳՄՍ նախարարության ջանքերով վերականգնվել է Հաղպատի վանական համալիրի պարսպի աշտարակը։ Այն այժմ այս տեսքն ունի։
Հիշեցնենք, որ Հաղպատի վանական համալիրի պարսպի աշտարակը 2023 թ․ մայիսին մասամբ փլուզվել էր՝ փակելով ճանապարհը։ ՊՄՊ Լոռու մարզային ծառայության աշխատակիցները Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի և համայնքի աշխատակիցների հետ բացել էին ճանապարհը:
Ավելի վաղ՝ մինչև քարաթափումը , ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել էր ամրակայման և նորոգման մրցույթ:
Պարսպի նորոգման աշխատանքները շարունակվում են ԿԳՄՍ նախարարության պատվերով և վերահսկողությամբ։
Հաղպատի վանքը, հայկական ամենախոշոր վանական համալիրներից մեկն է, որը գտնվում է Լոռու մարզում՝ Հաղպատ գյուղի բարձունքում։
Վանքի կառուցումն իր ճարտարապետական հուշարձաններով սկսվել և ավարտվել է X -XIII դարերում։