Ծեծկռտուք՝ սոցիալական հեռավորության պատճառով
ОбществоԱՄՆ Կոլորադո-Սփրինգս քաղաքում երկու կանայք ծեծկռտուք են սարքել խանութում սոցիալական հեռավորության պատճառով: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով The Sun-ին։
Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 31-ին: Ըստ ականատեսների՝ հաճախորդներից մեկը մյուսին խնդրել է մեկ քայլ ետ անել, որպեսզի պահպանի սոցիալական հեռավորությունը, և հրել է նրա սայլակը, ինչից հետո ծեծկռտուք է սկսվել երկու կանանց միջև:
Ծեծկռտուքին միջամտել են խանութի աշխատակիցները և փորձել են հանդարտեցնել կանանց։