ՕԽ-2024․ ԱՄՆ բասկետբոլի հավաքականը դժվարությամբ հաղթեց Սերբիային և եզրափակչում է
СпортՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ավարտվեց Փարիզում ընթացող Օլիմպիական խաղերի բասկետբոլի մրցաշարի կիսաեզրափակիչ հանդիպումը, որում հանդիպեցին ԱՄՆ-ի և Սերբիայի հավաքականները։
Հանդիպումն ավարտվել է 95:91 (23:31, 20:23, 20:22, 32:15) հաշվով՝ հօգուտ ամերիկյան թիմի։
ԱՄՆ-ի հավաքականի կազմում ամենաարդյունավետը Ստեֆ Կարին էր: Նա վաստակեց 36 միավոր: Սերբիայի կազմում Բոգդան Բոգդանովիչը վաստակեց 20 միավոր։
Ավելի վաղ կայացել էր առաջին կիսաեզրափակիչը, որում հաղթել էր Ֆրանսիայի հավաքականը։ Այսպիսով, եզրափակչում կհանդիպեն ամերիկացիներն ու ֆրանսիացիները, իսկ երրորդ տեղի համար կխաղան սերբերն ու գերմանացիները։
Եզրափակիչ դիմակայությունն ու բրոնզի համար խաղը կկայանան շաբաթ օրը՝ օգոստոսի 10-ին։
Աղբյուր ArmSport.am