Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է
ОбществоՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտը» հայտնել էր, որ մայիսի 11-ին` ժամը 10:00-ի սահմաններում Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 17-րդ կիլոմետրին (Վանաձոր քաղաքից դեպի Ալավերդի) տեղի էր ունեցել քարաթափում մոտ 350 խորանարդ մետր ծավալով, որի պատճառով ճանապարհահատվածը միակողմանի փակվել էր:
«Լոռու ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից իրականացվել են քարաթափման գոյացությունների մաքրման աշխատանքներ և ժամը 18:30-ի դրությամբ ճանապարհահտվածը երկկողմանի երթևեկելի է: Այս մասին հայտնում է ՏԿԵ նախարարությունը։