Պուտինը հանձնարարել է Մանտուրովին համակարգել օգնության ցուցաբերումը Կուրսկի մարզի բնակիչներին
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ առաջին փոխվարչապետ Դենիս Մանտուրովին համակարգել օգնության ցուցաբերումը Կուրսկի մարզի բնակիչներին։
«Կցանկանայի ասել, որ Կուրսկի նահանգապետի պաշտոնակատար [Ալեքսեյ Սմիրնովի] հետ իմ խոսակցության արդյունքներով հանձնարարություններ են տրվել մի շարք քաղաքացիական գերատեսչությունների մարզի բնակիչներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու վերաբերյալ։ Կառավարությանը նույնպես խնդրում եմ զբաղվել դրանով անհապաղ»,- ասել է նախագահը՝ բացելով կառավարության անդամների հետ խորհրդակցությունը։ Նա խնդրել է կառավարության առաջին փոխնախագահ Դենիս Մանտուրովին համակարգել այդ աշխատանքն առաջին փուլում։
Խոսելով կառավարության անդամների հետ հանդիպման օրակարգի մասին՝ Պուտինը նշել է, որ խոսակցությունէ լինելու տարբեր ուղղությունների շատ հարցերի մասին։ Նախագահի խոսքով՝ դրանցից մեկը շինարարական համալիրն է, այդ մասին առանձին խոսակցություն կլինի։ Նաեւ, ինչպես նշել է Պուտինը, խոսակցություն կլինի մշակող արդյունաբերության զարգացման եւ այլ հարցերի վերաբերյալ։