Զելենսկին ևս երեք ամսով երկարացրել է ռազմական դրությունը և զորահավաքը
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ստորագրել է Գերագույն Ռադայի ընդունած օրենքները՝ ռազմական դրությունը և ընդհանուր զորահավաքը ևս 90 օրով երկարացնելու մասին։
Այդ մասին են վկայում Ուկրաինայի խորհրդարանի կայքում հրապարակված տվյալները։
Ռազմական դրության և զորահավաքի ժամկետը լրանում է օգոստոսի 11-ին, սակայն այժմ կգործի առնվազն մինչև նոյեմբերի 9-ը։
Ռազմական դրությունը և ընդհանուր զորահավաքն Ուկրաինայում սահմանվել են 2022 թվականի փետրվարի 24-ին Ռուսաստանի կողմից ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր և բազմիցս երկարացվել են։