Իսրայելի ԱԳ նախարարը կոչ է արել «հնարավորինս շուտ վերացնել» ՀԱՄԱՍ-ի նոր ղեկավարին. Բլինկենը նրան անվանել է հրդադարի հարցում «հիմնական որոշողը»
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը կոչ է արել «հնարավորինս շուտ վերացնել» պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի նոր ղեկավար Յահյա Սինվարին։
«Գլխավոր ահաբեկիչ Յահյա ալ-Սինվարի նշանակումը ՀԱՄԱՍ-ի նոր առաջնորդ և դրանով Իսմայիլ Հանիեին փոխարինումը, ևս մեկ համոզիչ պատճառ է նրան հնարավորինս արագ հեռացնելու և զզվելի կազմակերպությունը երկրի երեսից ջնջելու համար», - X-ում գրել է Կացը:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման քաղաքական թևի նորանշանակ ղեկավար Յահյա Սինվարին կոչ է արել ընդունել Գազայի հատվածում հրադադարի առաջարկը՝ ասելով, որ Սինվարն առացքային որոշողն է: Այս մասին գրում է france24.com-ը:
«Նա եղել և մնում է հիմնական որոշողը, երբ խոսքը վերաբերում է հրադադարի կնքմանը: Եվ, հետևաբար, ես կարծում եմ, որ սա միայն ընդգծում է այն փաստը, որ իրոք նա պետք է որոշի՝ արդյոք պետք է առաջ շարժվել հրադադարով, որն ակնհայտորեն անհրաժեշտ է հուսահատված պաղեստինցիներին»,- լրագրողներին ասել է Բլինկենը։
Նախօրեին հաղորդվել էր, որ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարը դարձել է քաղբյուրոյի ղեկավար։ Սինվարը համարվում է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի զանգվածային հարձակման կազմակերպիչներից մեկը։ Նա քաղբյուրոյի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է այն ֆոնին, երբ Իրանը պատրաստվում է հարվածել Իսրայելին՝ ի պատասխան Հանիեի սպանության։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին խնդրել է «զուսպ» պատասխան տալ Իսրայելին՝ ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության համար:
Reuters-ի պնդմամբ՝ ՌԴ նախագահը, Թեհրան մեկնած ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի միջոցով, խորհուրդ է տվել չհարձակվել իսրայելցի խաղաղ բնակիչների վրա, հայտնել են իրանական երկու բարձրաստիճան աղբյուրներ:
Թեհրանն իր հերթին ճնշում է գործադրել Մոսկվայի վրա ռուսական արտադրության Սուխոյ Սու-35 կործանիչների մատակարարման համար: Այս մասին իրանական երկու աղբյուր, որոնք քաջատեղյակ են Շոյգուի և բարձրաստիճան իրանցի պաշտոնյաների Թեհրանում կայացած հանդիպմանը, հայտնել են Reuters-ին։
Նշենք, որ Իսրայելը պատրաստվում է Իրանի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման կողմից առաջիկա օրերին հնարավոր հարձակումներին և ենթադրում է, որ հարձակումները կարող են լինել մի քանի ճակատներից:
Իրանը, նրա լիբանանյան դաշնակից «Հեզբոլլահ»-ը և պաղեստինյան ՀԱՄԱՍ-ն Իսրայելին մեղադրում են չորեքշաբթի Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության համար: Նրա սպանությունը տեղի է ունեցել մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Բեյրութում Իսրայելի հասցրած հարվածից սպանվել էր «Հեզբոլլահ»-ի ռազմական ղեկավար Ֆուադ Շուքրին: Իսրայելը ստանձնել է Շուքրի սպանության պատասխանատվությունը, սակայն պաշտոնապես չի մեկնաբանել Հանիեի սպանությունը: Թե՛ Իրանը, թե՛ «Հեզբոլլահ»-ը խոստացել են վրեժխնդիր լինել սպանությունների համար:
Այս համատեքստում Իսրայելի անվտանգության կառույցները գտնվում են «ամենաբարձր զգոնության» վիճակում, իսկ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի անդամները, ներառյալ Մեծ Բրիտանիան և արաբական դաշնակից երկրները, որոնք նպատակ ունեն խափանել Իրանի հնարավոր հարձակումները, փորձում են զսպել և կասեցնել դրանք: