Խաղաղության Նոբելյան մրցանակակիրը նշանակվել է Բանգլադեշի ժամանակավոր կառավարության ղեկավար
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Մուհամմադ Յունուսը նշանակվել է Բանգլադեշի ժամանակավոր կառավարության ղեկավար։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնում է Dhaka Tribune թերթը՝ հղում անելով Ջոյնալ Աբեդինին, որը Բանգլադեշի նախագահ Շահաբուդդին Չուփայի մամուլի քարտուղարն է։
Նա տեղեկացրել է, որ Յունուսին նշանակելու որոշումն ընդունվել է օգոստոսի 6-ի երեկոյան «Ուսանողներն ընդդեմ խտրականության» շարժման առաջնորդների հետ պետության ղեկավարի հանդիպումից հետո։
Աբեդինը նշել է, որ ժամանակավոր կաբինետի մնացած անդամները կընտրվեն տարբեր քաղաքական կուսակցությունների հետ խորհրդակցություններից հետո:
Բանգլադեշի նախագահը երեքշաբթի ցրել է խորհրդարանը՝ վարչապետ Շեյխ Հասինայի հրաժարականից հետո ժամանակավոր կառավարություն ձևավորելու համար։
Ավելի վաղ Յունուսը հայտարարել էր, որ պատրաստ է գլխավորել ժամանակավոր կաբինետը, ինչը պահանջում էին Հասինայի դեմ ցույցերին մասնակցող ցուցարարները։ Նա ասել էր, որ հուզված է նրանց վստահությունից, թեև միշտ հեռու է մնացել քաղաքականությունից, և կոչ էր արել հանրապետությունում կազմակերպել ազատ ընտրություններ։
Այժմ 84-ամյա Յունուսը Փարիզում է՝ որպես հատուկ հյուր՝ Միջազգային օլիմպիական կոմիտեի հրավերով։ Նա նույնպես արտերկրում բուժում է անցնում։ Սպասվում է, որ Յունուսը «հնարավորինս շուտ» կվերադառնա Բանգլադեշ։