Մասկը և Մեծ Բրիտանիայի վարչապետը «բшխվել են». The Telegraph
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ամերիկյան Tesla, SpaceX, X ընկերությունների սեփականատեր Իլոն Մասկը և Մեծ Բրիտանիայի վարչապետ սըր Քիր Սթարմերը «բախվել են» այն բանից հետո, երբ միլիարդատերը պնդել է, որ Մեծ Բրիտանիան գնում է դեպի «քաղաքացիական պատերազմ»:
Ինչպես գրում է telegraph.co.uk-ը, Մասկի և վարչապետի «վեճը» պայմանավորված է Մեծ Բրիտանիայի քաղաքներում օրեր շարունակ տիրող անկարգություններով և այն մեղադրանքներով, որ սոցիալական մեդիան խթանում է այդ անկարգությունները:
Նշենք, որ ցույցերը, բախումներն ու անկարգությունները կազմակերպվել են ծայրահեղ աջերի կողմից և ուղղված են մուսուլման ներգաղթյալների դեմ: Դրանք սկսվել են այն բանից հետո, երբ ներգաղթյալը դանակահարել և սպանել է երեք երեխայի:
Իր մեկնաբանությունում Մասկն ասել է, որ «քաղաքացիական պատերազմն անխուսափելի է», ինչը բացահայտորեն մերժվել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնական խոսնակի կողմից:
«Նման մեկնաբանություններն արդարացում չունեն, և այն, ինչ մենք տեսնում ենք այս երկրում, կազմակերպված ավազակություն է և տեղ չունի ո՛չ մեր փողոցներում, ո՛չ առցանց տիրույթում», - նշել է խոսնակը։
Այնուհետև Մասկը պատասխանել է Սթարմերի՝ X-ում արված գրառմանը՝ կասկածի տակ առնելով մզկիթների համար լրացուցիչ պաշտպանություն ապահովելու վարչապետի որոշումը:
Սթարմերն իր հայտարարության մեջ նշել էր, որ բրիտանական իշխանությունները «չեն հանդուրժի մզկիթների կամ մուսուլմանական համայնքների վրա հարձակումները»: Մասկն արձագանքել էր.«Արդյոք Ձեզ չպե՞տք է անհանգստացնեն *բոլոր* համայնքների վրա հարձակումները»։
Բրիտանական պարբերականը նկատում է, որ Մասկի և Սթարմերի միջև ստեղծված իրավիճակը վտանգում է բարդացնել Մեծ Բրիտանիայի կառավարության ջանքերը՝ ստիպելու սոցիալական մեդիա ընկերություններին, ներառյալ X-ին, ավելի ակտիվ լինել՝ հեռացնելու ապատեղեկատվությունը, որը, ենթադրաբար, հրահրում է անկարգությունները:
Աղբյուրը գրում է, որ Մասկը նախկինում քննադատվել էր ծայրահեղ աջ գործիչների օգտահաշիվներն ակտիվացնելու համար: