Վերին Լարսը բացվել է նաև բեռնատարների համար
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վերին Լարսի անցակետը բացվել է նաև բեռնատարների համար։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Նշենք, որ Վերին Լարսն այս գիշեր ժամը 01։00-ից մինչև առավոտյան 10։00-ն չի գործել, որովհետև տեխնիկական վերազինման աշխատանքներ են իրականացվել։ Այսօր` ժամը 11-ի սահմաններում, հայտնի դարձավ, որ անցակետում թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար աշխատանքը վերականգնվել է։
«Քիչ առաջ վերականգնվեց նաև բեռնատար տրանսպորտային միջոցների սպասարկումը»,– ասաց Հակոբյանը: